Համացանցում հայտնվել է Բենեդիքթ Քամբերբեթչի մարմնավորած «Շերլոկի» ամանորյա սերիայի թրեյլերը

17:47   8 հոկտեմբերի, 2015

Համացանցում հայտնվել է Բենեթիքթ Քամբերբեթչի դերակատարմամբ «Շերլոկ» ֆիլմի սուրբծննդյան սերիայի թրեյլերը: BBC հեռուստաալիքը Youtube-ում հրապարակել է տոնական սերիայի թրեյլերը, որտեղ բնականաբար նկարահանվել են Բենեդիքթ Քամբերեթչն ու Մարտին Ֆրիմենը: 

«Շերլոկի» ամանորյա սերիայի գործողությունները կատարվելու են ոչ թե ժամանակակից աշխարհում, ինչպես նախորդ դրվագներում էր, այլ 19-րդ դարի վերջին, Լոնդոնում: Հայտնի է, որ հանրահայտ խուզարկու Շերլոկ Հոլմսը ստիպված է լինելու հետաքննել մի գործ, որը կապակցված է ուրվականների հետ: Սերիալի պրոդյուսեր Սթիվեն Մոֆֆաթի խոսքով, ամանորյա սերիայում մենք Շերլոկի կերպարում բնավորության նոր, անսովոր գծեր կբացահայտենք, նա ավելի մեղմ ու քաղաքավարի կդառնա:

Հիշեցնենք, որ հանդիսատեսը «Շերլոկի» առաջին սերիան տեսել է դեռ 2010թ.: 2014 թ էկրան է դուրս եկել սերիալի երրորդ եթերաշրջանը: Սիրված նախագծի չորրորդ եթերաշրջանի նկարահանումները ծրագրված են 2016 թ. առաջին կեսին, նոր սերիաների թողարկման ժամկետները դեռ հայտնի չեն:



© NEWS.am STYLE