Մահացել է Ֆրենկ Զապայի այրին

18:31   8 հոկտեմբերի, 2015

Երկար տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո կյանքի 70-րդ տարում մահացել է երաժիշտ եւ պրոդյուսեր Ֆրենկ Զապայի այրի եւ նրա հիմնադրամի տնօրեն Գեյլ Զապան։ 

Ինչպես հաղորդում է Rolling Stone-ը, Գեյլ Զապպան ամուսնու մահից հետո նրա ավելի քան 30 ալբոմ է թողարկել։ Նա գլխավորել է Զապա ընտանիքի հիմնադրամը եւ խանդոտ կերպով պաշտպանել է հանգուցյալ ամուսնու հեղինակային իրավունքները։

«Ես ընդամենը պաշտպանում եմ լսարանի՝ Ֆրենկի երաժշտությունը լսելու իրավունքը՝ այնպես, ինչ նա էր ցանկանում», -ասել էր նա իր հարցազրույցներից մեկում։

Կոմպոզիտոր, երգիչ եւ կինոռեժիսոր Ֆրենկ Զապան ավելի քան 60 ստուդիական ձայնագրություն է արել ինչպես իր՝ The Mothers of Invention խմբի հետ, այնպես էլ՝ սոլո։ Գեյլ Զապայի հետ նա ամուսնացել է 1967 թվին եւ նրա հետ ապրել է մինչեւ շագանակագեղձի քաղցկեղից վերջինիս մահը 1993 թվին։



© NEWS.am STYLE