Յուլիա Պրոսկուրյակովան Իգոր Նիկոլաեւից աղջիկ է ունեցել

16:04   8 հոկտեմբերի, 2015

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին Իգոր Նիկոլաեւի եւ Յուլիա Պրոսկուրյակովայի ընտանիքում ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել։ 

Ինչպես փոխանցում է Starhit-ը, վաղ առավոտյան Յուլիան աղջիկ է ունեցել։ Սա Պրոսկուրյակովայի առաջին երեխան է, իսկ Նիկոլաեւը չափահաս աղջիկ ունի՝ Յուլիան։ Աղջկան անվանակոչել են Վերոնիկա։

Հղիության ընթացքում ընտանիքը Պրոսկուրյակովային ջանասիրաբար պաշտպանում էր մամուլի ավելորդ ուշադրությունից։ Դրա համար էլ որոշվել էր, որ նա ծննդաբերի ոչ թե Ռուսաստանում, այլ՝ արտասահմանում։ «Իհարկե, մի քիչ հոգնած եմ, բայց ինձ կատարելապես երջանիկ եմ զգում։ Մեր փոքրիկը Իգորին է նման», – ասել է նորաթուխ մայրիկը։

Այն մասին, որ Իգորը եւ Յուլիան երեխայի են սպասում, սկսել էին խոսել հունիսին։ Սակայն այն ժամանակ դա ասեկոսեի մակարդակում էր։



© NEWS.am STYLE