Իրինա Շեյքին «բռնացրել են» Փարիզում Բրեդլի Քուփերի դռների մոտ

11:03   9 հոկտեմբերի, 2015

Իրինա Շեյք-Բրեդլի Քուփեր զույգի մասին վաղուց ոչ մի նորություն չկար: Վերջին անգամ բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերին պապարացիները «բռնացրել էին» Իրինա Շեյքի հետ հոկտեմբերի սկզբին: Հետո լուրեր էին սկսել պտտվել, որ 40 -ամյա դերասանի ու սուպերմոդելի հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ: Բայց, ըստ երեւույթին, այդ ամենն ընդամենը լուրեր էին:

29-ամյա Իրինային այս անգամ տեսել են Փարիզում՝ իր սիրեցյալի տան դռների մոտ:

Իրինան Նորաձեւության շաբաթվա օրերին Ֆրանսիայի մայրաքաղաքում էր:

Instagram -ում մոդելը պարծեցել է Էյֆելյան աշտարակի ֆոնին իր լուսանկարով:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Splash



© NEWS.am STYLE