Անզուգական Պենելոպա Քրուզը՝ Viceroy շնորհանդեսին

11:34   9 հոկտեմբերի, 2015

Էլեգանտ Պենելոպա Քրուզը հայտնվել է Մադրիդում՝ ֆոտոկոլին: 41-ամյա գեղեցկուհի իսպանուհին եկել էր երեկույթի, որը կազմակերպել էր հանրահայտ լյուքս բրենդներից մեկը:

Դերասանուհին, ինչպես միշտ շքեղ տեսք ուներ, բայց նա միջոցառմանը ներկայացել էր մենակ՝ առանց ամուսնու ՝ Խավյեր Բարդեմի:

Հիշեցնենք, որ ամռանը Պենելոպա Քրուզը, 39-ամյա Քեյթ Ուինսլեթը, 26-ամյա Լիլի Քոլինզը, ու 32-ամյա Լյուպիտա Նինոնգոն հայտնվել էին Lancome –ի Advanced Genifique բյութի նորույթների գովազդում:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ REX



© NEWS.am STYLE