Twitter-ը «պայթել է» մերկ Ջասթին Բիբերի հասցեին ուղղված ծաղրական գրառումներից

12:09   9 հոկտեմբերի, 2015

Ջասթին Բիբերն այս պահին Բորա Բորայում հանգստանում է իր նոր ընկերուհու՝ բրիտանացի մոդել Ջեյդ Փիրսի հետ։ Կանադացի երգչի արձակուրդն արդեն ամբողջ աշխարհին է հայտնի դարձել այն բանից հետո, երբ նրան «բռնացրել են» լրիվ մերկ։ 

Մերկ Բիբերի լուսանկարները երկու ժամում ողողել են ողջ համացանցը, եւ Twitter-ը «պայթել է» մերկ երգչին ուղղված ծաղրական գրառումներից:

Քանի որ դրանց մեծամասնությունը չափազանց անպատկառ էին, մենք ցույց կտանք դրանցից ընդամենը քիչ թե շատ տանելիները։

Լուսանկարներից մեկը Paper Magazine-ում Քիմ Քարդաշյանի հայտնի լուսանկարի ծաղրանմանակումն էր։


Ինչ-որ մեկն էլ ծաղրել է՝ գրելով, թե Բիբերին «նկարել է» նախկին ընկերուհին՝ Սելենա Գոմեսը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE