Թեյլոր Սվիֆթը՝ GQ-ի շապիկին

13:41   9 հոկտեմբերի, 2015

Թեյլոր Սվիֆթն առաջին անգամ կհայտնվի GQ-ի նոյեմբերյան համարի շապիկին։ 25-ամյա հայտնի երգչուհին ներկայանում է թափանցիկ, անթեւ շապիկով, որի տակից երեւում է աստղի սեւ լողազգեստը։

Իսկ ամսագրում մեզ մի ամբողջ ֆոտոսեսիա է սպասում երգչուհու մասնակցությամբ, սակայն առայժմ համացանցում է հայտնվել միայն ամսագրի շապիկի լուսանկարը։ 

Աստղին լուսանկարել է Մայքլ Թոմփսոնը։

Հիշեցնենք, որ վերջերս Թեյլոր Սվիֆթը որոշել էր օգնել մի հիվանդ երեխայի. նա 50 000 դոլար է նվիրաբերել իր պարողներից մեկի՝ Տոշա Դեւիդսոնի 13-ամսական զարմիկի բուժման համար։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE