Pitbull-ը եւ Ջուսի Սմոլեթը «Կայսրություն» սերիալի սաունդթրեքի տեսահոլովակն են թողարկել

14:15   9 հոկտեմբերի, 2015

Մեծ ժողովրդականություն վայելող «Կայսրություն» սերիալի յութուբյան էջում հայտնվել է Ջուսի Սմոլեթի No Doubt About It երգի պաշտոնական տեսահոլովակը։ 

Կոմպոզիցիան ձայնագրվել է ամերիկացի ռեփ երգիչ Pitbull-ի հետ միասին, որը ոչ միայն երաժշտական շոուի մաս է դարձել, այլեւ «Կայսրությունում» խաղացել է դերերից մեկը։ Նա երեւում է նաեւ տեսահոլովակում։

Հիշեցնենք, որ Fox հեռուստաալիքի հիթը հանդիսացող սերիալի երկրորդ սեզոնը եթերում հայտնվել է սեպտեմբերի 23-ից։
Սերիալի երաժշտական պրոդյուսեր Թիմբալենդը նախատեսում է սեզոնի ավարտին թողարկել սաունդթրեքի երկրորդ մասը։



© NEWS.am STYLE