Բրիջիթ Ջոնսի նոր արկածները. հեղինակները որոշել են «կենդանացնել» Դարսիին

14:46   9 հոկտեմբերի, 2015

Բրիջիթ Ջոնսի երկրպագուներն ուրախանալու առիթ ունեն. սկսել են նկարահանել երրորդ ֆիլմը մի քիչ ծանրաշարժ, բայցեւանպես սիրված անգլուհու մասին, որի խնդիրները շատ կանանց են ծանոթ: Դերասաններ Քոլին ֆերթին ու Ռենե Զելգեվերին նկատել են Բրիջիթ Ջոնսի արկածների մասին պատմող երրորդ ֆիլմի նկարահանումներում, որը կոչվում է «Բրիջիթ Ջոնսի երեխան»: 

Չնայած գրքում Ֆերթի հերոս Մայքլ Դարսին մահանում է ՝ իր սիրեցյալին թողնելով մենակ, բայց ֆիլմի հեղինակները որոշել են հետաքրքրացնել սյուժեն ու «կենդանացնել» Դարսիին: Համենայնդեպս նկարահանումերի ընթացքում Ֆերթը գրկախառնվում էր մի անծանոթ թխահեր կնոջ հետ, մինչ Զելվեգերը մենակ զբոսնում էր իր «կլորիկ փորով» , գրում է spletnik.ru-ն:

Լուսանկարը ՝ dailypicture.ru



© NEWS.am STYLE