Ջասթին Բիբերը մտադիր է New York's Daily News-ին դատի տալ՝ իր մերկ լուսանկարների համար

15:35   9 հոկտեմբերի, 2015

Վերջերս համացանցը պայթել էր Բորա Բորայում իր նոր ընկերուհու՝ Ջեյթ Փիրսի հետ հանգստացող Ջասթին Բիբերի մերկ լուսանկարներից։ 

Դրանից անմիջապես հետո Twitter-ը ողողվել էր հայտնի երգչին ուղղված լուսանկարչական ծաղրանմանակումներով, ինչը, երեւում է, խիստ զայրացրել է երգչին։ Երգչի ներկայացուցիչները New York's Daily News-ի խմբագրությանը դիմում են ներկայացրել, որում պնդում են, որ թերթի կայքից հանվեն լուսանկարները, որոնց վրա Բիբերը մերկ է պատկերված, գրում է Billboard-ը։

Եթե լուսանկարը չհեռացնեն կայքից, Բիբերի ներկայացուցիչները պատրաստ են պարբերականին դատի տալ։



© NEWS.am STYLE