Ո՞ւր են կորել Ժաննա Ֆրիսկեի բուժմանը հատկացված գումարները

17:07   10 հոկտեմբերի, 2015

Օրերս աղմուկ էր բարձրացել երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարների յուրացման շուրջ։

Պետդումայի պատգամավորները պնդում են, որ պետք է ստուգել «Ռուսֆոնդը», որը ստացել է գումարները ու որտեղից էլ անհետացել է 25 միլիոն ռուբլին։

Կազմակերպությունը հրաժարվել է հաշվետվություն ներկայացնել այդ գումարների վերաբերյալ։ Իսկ հիմա Պետդումայի պատգամավորներն են պահանջում, որ հիմնադրամում ստուգումներ կատարվեն։

«Պետք է մարդկանց բացատրել, թե ինչպես ու ինչ նպատակով են ծախսվել այդ գումարները։ Իսկ եթե  որեւէ յուրացումներ են եղել են, ապա դրանով արդեն իրավապահ մարմինները պետք է զբաղվեն։ Երբ հասարակությունից գումար է հավաքվում, կազմակերպությունը պետք է կատարյալ թափանցիկություն դրսեւորի։ Կանոնավոր հաշվետվություններ են պետք, երաշխիքներ, որ ժողովրդի գումարներն ըստ նշանակության են ծախսվել։ Մարդիկ գուցե իրենց վերջին կոպեկն են ուղարկում, որպեսզի օգնեն, բայց ստացվում է, որ այդ գումարները պարզապես կարող են յուրացվել ինչ -որ մեկի կողմից» հայտարարել է «ԿՊՌՖ» իրավական ծառայության ղեկավար եւ Պետդումայի՝ սահմանադրական օրենսդրության ու պետական շինարարության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վադիմ Սոլովյովը՝ Super-ին տված հարցազրույցում։

 

 

 



© NEWS.am STYLE