«Նոր Ալիք-2015». մրցութային վերջին համերգը՝ այսօր երեկոյան

14:15   10 հոկտեմբերի, 2015

Ավարտին է մոտենում «Նոր Ալիք-2015» մրցույթը: Այսօր երեկոյան Սոչիի NEW WAVE HALL-ում տեղի կունենա մրցութային վերջին համերգը, որի ընթացքում 12 երկրի 15 ներկայացուցիչ կկատարի իր հեղինակային երգը:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի «Նոր Ալիքում» ներկայացնում է Գրիգոր Կյոկչյանը: Մրցութային առաջին օրը նա կատարել է Boney M-ի հանրահայտ՝ Sunny երգը՝ վաստակելով 85 միավոր: Մրցութային երկրորդ օրը նա դուետ է կատարել ռուսական IOWA խմբի հետ՝ ժյուրիի կողմից արժանանալով 82 միավորի: Այսօր երեկոյան Գրիգորը երգելու է իր հեղինակած ստեղծագործությունը, որը կոչվում է «Աֆրո»: Նա հանդես է գալու 12-րդ համարի ներքո: Հաջողություն մաղթենք նրան:

Շուշան Շատիկյան՝ Սոչիից



© NEWS.am STYLE