«Ռուսական ձայն». Լոլիտա Միլյավսկայան՝ Գրիգորի Լեպսին «Ես վաղուց դուրս եմ եկել մեծ սեքսից, ինձ մնացել է երգելը»

16:17   10 հոկտեմբերի, 2015

«Ձայն» նախագծի ռուսական տարբերակում շարունակվում են կույր լսումները: Երեկ ի զարմանս ժյուրիի անդամների, նախագծի հյուրն է եղել Լոլիտա Միլյավսկայան, որը հրաշալի կատարել է «Снилось мне» երգը: 

Կատարումից հետո ժյուրիի անդմաները սկսել են կատակել Լոլիտայի վրա, իսկ Գրիգորի Լեպսն ասել է. «Ասեք, աղջիկ, իսկ չեք կարծում, որ երաժշտությունը ձեր զբաղմունքը չէ»։

«Դե քանի որ ես վաղուց դուրս եմ եկել մեծ սեքսից, ինձ մնացել է միայն երգելը»,- պատասխանել է Լոլիտան:



© NEWS.am STYLE