Ռեկհա. Բոլիվուդի աստղը նշում է 61-ամյակը

19:27   10 հոկտեմբերի, 2015

Հնդիկ ամենահայտնի դերասանուհիներից մեկը` Ռեկհան, այսօր դառնում է 61 տարեկան: Դերասանուհու լրիվ անունը Բհանուրեկհա Գանեշան է:

Ֆիլմերում նկարահանվել Ռեկհան սկսել է 1966 թ-ից: Այդ ժամանակ նա ընդամենը 12 տարեկան էր և երազում էր դառնալ ինքնաթիռի ուղեկցորդուհի: Սակայն Ռեկհան որոշեց, ի վերջո, իրականացնել մոր երազանքը, որը ցանկանում էր, որ իր աղջիկը նկարահանվեր ֆիլմերում:

 

1969 թ-ին գեղեցիկ հնդկուհու առջև բացվեցին բոլիվուդյան դռները: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են` «Վրեժխնդրություն», «Սիրային կապեր», «Հարսնացուն», «Թշնամիները», «Երկու անծանոթ» և այլն:

 

1970-ական թ-երի վերջին Ռեկհան երկարատև սիրավեպ է ունեցել Բոլիվուդի աստղ Ամիթահ Բաչանի հետ, որը, ի դեպ, այդ ժամանակ արդեն ամուսնացած էր դերասանուհի Ջայ Բհադուրիի հետ: Սակայն Ռեկհան լավ գիտեր, որ Բաչանը երբեք չի կործանի իր ընտանիքը հանուն իրեն և վերջ դրեց այդ «հնդկական ֆիլմի» ավարտին:

 

1990 թ-ին դերասանուհին ամուսնանում է գործարար Մուկեշ Ագարվալի հետ: Մեկ տարի անց Ռեկհայի ամուսինը կյանքն ընդհատում է ինքնասպանությամբ: Դրանից հետո Ռեկհան այլևս չի ամուսնացել:

Այժմ դերասանուհին բնակվում է զարմիկի` Նավիսի և հավատարիմ ընկերուհու` Ֆարազանի հետ:

 

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE