NEWS.am STYLE Exclusive. Գրիգոր Կյոկչյանի փորձը՝ եզրափակիչ համերգից առաջ

15:38   10 հոկտեմբերի, 2015

Այսօր երեկոյան Սոչիի NEW WAVE HALL-ում տեղի կունենա «Նոր Ալիք-2015»-ի մրցութային վերջին համերգը, որի ընթացքում 12 երկրի 15 ներկայացուցիչ կկատարի իր հեղինակային երգը:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի «Նոր Ալիքում» ներկայացնում է Գրիգոր Կյոկչյանը: Այսօր երեկոյան Գրիգորը երգելու է իր հեղինակած ստեղծագործությունը, որը կոչվում է «Աֆրո»: Նա հանդես է գալու 12-րդ համարի ներքո:

Մինչ այդ, NEWS.am STYLE-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ նրա փորձնական ելույթից:



© NEWS.am STYLE