«Նոր Ալիք-2015». Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Սոչիում ներկա է եղել Գրիգոր Կյոկչյանի ելույթին

16:25   11 հոկտեմբերի, 2015

Սոչիում NEW WAVE HALL-ի բեմում երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ավարտվել է «Նոր Ալիք-2015» մրցույթը։

Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը ելույթ է ունեցել 12-րդ համարի ներքո ու վաստակել 98 միավոր։

Համերգին ներկա է եղել նաեւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը (տեսանյութում 2 րոպե 15 վայրկյանին)։
Մրցույթի հաղթող է դարձել Խորվաթիան ներկայացնող Դեմիր Կեջոն։ Գրիգոր Կյոկչյանն, ընդհանուր առմամբ, վաստակել է 265 միավոր եւ զբաղեցրել 7-րդ տեղը։



© NEWS.am STYLE