Գրիգոր Կյոկչյանը՝ «Նոր ալիք-2015»-ի լավագույն արտիստ՝ ըստ Woman.ru-ի

17:07   11 հոկտեմբերի, 2015

«Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը ռուսական հեղինակավոր՝ Woman.ru կայքում հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել «լավագույն արտիստ» անվանակարգում:

Նշենք, որ կայքն ամեն տարի անցկացնում է նմանատիպ մրցույթ, որում անցյալ տարի հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը։

Հիշեցնենք, որ երեկ Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք-2015» երիտասարդ կատարողների մրցույթը, որին մասնակցում էր 12 երկրի 15  ներկայացուցիչ, այդ թվում եւ Հայաստանը: Մեր երկիրը մրցույթում այս տարի ներկայացրեց Գրիգոր Կյոկչյանը, որը երեք համերգների արդյունքում հավաքեց 265 միավոր՝ զբաղեցնելով 7 հորիզոնականը:

«Նոր Ալիք-2015»-ում հաղթող ճանաչվեց Խորվաթիան ներկայացնող Դամիր Կեձոն:

Շուշան Շատիկյան՝ Սոչիից



© NEWS.am STYLE