Խվորոստովսկին, Ուսպենսկայան, Պուգաչովան, Գալկինը եւ այլք՝ «Նոր ալիք-2015»-ի փակման արարողությանը. (ֆոտոռեպորտաժ)

12:05   12 հոկտեմբերի, 2015

Ավարտվեց «Նոր ալիք-2015» փառատոնը, որը տասն օր շարունակ Սոչիում համախմբել էր աշխարհի 12 երկրի 15 մասնակցի ու ռուսական շոու-բիզնեսի աստղերին:

Երեկ Սոչիի NEW WAVE HALL-ում կայացել է մրցույթի փակման եւ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ելույթ են ունեցել Դմիտրի Խվորոստովսկին, Լյուբով Ուսպենսկայան, Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը եւ այլք:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի «Նոր ալիքում»  ներկայացրել է Գրիգոր Կյոկչյանը, որը մրցութային երեք համերգների արդյունքում հավաքել է 265 միավոր եւ զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Մրցույթում առաջին տեղն է գրավել Խորվաթիայի ներկայացուցիչը:

Շուշան Շատիկյան՝ Սոչիից



© NEWS.am STYLE