Թեյլոր Սվիֆթն ու Քելվին Հարիսը բաժանվել են դիջեյի դավաճանության պատճառով

13:32   13 հոկտեմբերի, 2015

Թեյլոր Սվիֆթի ու հանրահայտ դիջեյ Քելվին Հարիսի սիրավեպը կես տարի շարունակ առաջին տեղերն էր զբաղեցնում աշխարհիկ նորությունների սյունակներում: Բայց հիմա ամեն ինչ, կարծես, ավարտված է: 

Ինչպես գրում է Radar-ը՝ Հարիսին «բռնացրել են» թաիլանդական մերսման սրահից դուրս գալիս: Սվիֆթը միանգամից հասկացել է, որ ինչ -որ բան այն չէ, չէ՞ որ Հարիսն իր անձնական մերսողն ունի, բացի դրանից, տարօրինակ է, որ այն արտիստը, ում կարողությունը 60 մլն դոլար է գնահատվում, մի քանի ժամ է անցկացնում լոսանջելեսյան ոչ թանկարժեք սրահում, որտեղ մերսումն ընդամենը 40 դոլար արժե:

«Նա սկսեց արդարանալ, ինչ- որ ստեր հորինել այն մասին, որ իր մերսողը հիվանդացել է»,- պատմում են զույգի մտերիմները:
Հիմա էլ Հարիսն իբրեւ աղաչում է Սվիֆթին լսել իրեն, բայց կինն արդեն չի հավատում նրա ոչ մի խոսքին: Սակայն, ըստ ամենայնի, երաժիշտը շատ ուժեղ ապրումներ չունի, նրա ծանոթները պատմել են, որ Սվիֆթից բաժանվելուց անմիջապես հետո Հարիսն ընկերների հետ Վեգաս է մեկնել:



© NEWS.am STYLE