Ինսայդեր. Քոնան Օ’ Բրայենը միշտ էլ հետաքրքրվել է Հայաստանով ու մտադիր է իր շոուն այստեղ նկարահանել

11:23   13 հոկտեմբերի, 2015

Ինչպես արդեն գրել ենք՝ ամերիկյան կատակերգու ու հեռուստահաղորդավար Քոնան Օ’ Բրայենը Հայաստան է ժամանել՝ նկարահանելու է իր շուն, որը եթերում կցուցադրվի նոյեմբերի 10-ին: Երեկ ուշ երեկոյան Facebook-ը պարզապես «պայթեց» այդ նորությունից, երբ կատակերգուն հրապարակեց մի լուսանկար, որտեղ ինքը եւ իր օգնական Սոնա Մովսեսյանը Գառնիի մոտ են լուսանկարված: 

NEWS.am STYLE-ը զրուցել է հեռուստահաղորդավարի մտերիմ աղբյուրի հետ:

«Մենք եկել ենք նկարահանելու Քոնանի շոուն: Բանն այն է, որ Քոնանը մի անգամ իր շոուն Կուբայում էր նկարահանել, այն հսկայական հաջողություն ունեցավ ու բարձր վարկանիշներ ապահովեց: Բացի դրանից Քոնանը միշտ էլ հետաքրքրվել է Հայաստանով, քանի որ նրա օգնական Սոնան հայուհի է»,- նշեց ինսայդերը:



© NEWS.am STYLE