Հմայիչ Իրինա Շեյքը՝ ներքնազգեստի գովազդում

12:28   13 հոկտեմբերի, 2015

Սուպերմոդել Իրինա Շեյքի յուրաքանչյուր ֆոտոսեսիա արվեստի գլուխգործոց է։ Ռուս մոդելի սեքսուալությունն այս անգամ իր տեսախցիկով փոխանցել է հայտնի լուսանկարիչ Զակ Չժանը։ Մոդելը շարունակում է համագործակցել ներքնազգեստի La Clover չինական ապրանքանիշի հետ, եւ Իրինայի նոր լուսանկարները դրա ապացույցն են։ 

Շեյքը հերթական անգամ դարձել է ապրանքանիշի դեմքը, իսկ եթե ավելի կոնկրետ ասենք, գայթակղիչ «զգեստների» աշուն-ձմեռ նոր հավաքածուի դեմքը, որը ներկայացնում է ներքնազգեստի կոմպլեկտներ, ժանեկավոր բոդիներ, ատլասե վերնաշապիկներ եւ թեթեւ խալաթներ, ինչպես նաեւ թավշյա գիշերազգեստներ եւ ամենօրյա հագուստ։

Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարները՝ La Clover



© NEWS.am STYLE