«Վարդագույն» Լեդի Գագան Նյու Յորքի օդանավակայանում

13:04   13 հոկտեմբերի, 2015

Լեդի Գագան իրոք էպատաժի թագուհին է, առանց որեւէ չակերտի։ 

29-ամյա հայտնի երգչուհին հայտնվել է Նյու Յորքի պապարացիների ուշադրության կենտրոնում, իմիջիայլոց, հենց քաղաքի օդանավակայանում։ Թե երգչուհին ուր էր թռչում, հայտնի չէ, սակայն հաշվի առնելով նրա տպավորիչ հայտնությունները հանրության առջեւ, ենթադրում ենք, թե շուտով կիմանանք դրա մասին։

Իսկ օդանավակայանում երգչուհին հայտնվել է կարճ զգեստի վրայից վարդագույն մուշտակ հագած, ձեռքին՝ վարդագույն շարֆ, որը նա պատահաբար ցած է գցել։

Սակայն Լեդիի հետեւից գնացող տղամարդը բարձրացրել է շարֆն ու մեկնել երգչուհուն։

Վայելում ենք Լեդի Գագայի նոր կերպարը։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի եւ GC Images-ի



© NEWS.am STYLE