Առնոլդ Շվայցենեգերը կնոջն ապահարզան չի տալիս

16:44   13 հոկտեմբերի, 2015

Սեպտեմբերի վերջին Առնոլդ Շվայցենեգերն իր ընկերուհու՝ Հիզեր Միլիգանի հետ Մյուհնխեն էր մեկնել, որտեղ Oktoberfest փառատոնում գարեջուր վայելելով՝ լիաթոք լիցքաթափվել էր: 

Սակայն չմոռանանք, որ 68-ամյա հանրահայտ դերասան Առնոլդ Շվայցենեգերը մինչեւ հիմա պաշտոնապես ամուսնացած է Մարիա Շրայվերի հետ:

Քալիֆորնիայի նախկին նահանգապետը չի ստորագրում ապահարզանի փաստաթղթերը, քանի որ չի ուզում կնոջ հետ կիսել 400 միլիոն դոլար գնահատվող իրենց համատեղ կարողությունը: Ապահարզանի պայմանների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, սակայն ինչպես հավաստիացնում են ինսայդերները, ամեն անգամ երբ Մարիայի դատապաշտպանները պայմանավորվում են Առնիի դատապաշտպանների հետ, «Տերմինատորը» փոխում է իր կարծիքը:

Հիմա, ինչպես գրում է TMZ-ը, երբ բոլոր փաստաթղթերը պատրաստ են ու պետք է միայն ստորագրել դրանք, դերասանը «ժամանակ է ձգում» ու չի ստորագրում, քանի որ չի ուզում կորցնել իր փողերը:



© NEWS.am STYLE