Ռուսական «Модный приговор»-ն անդրադարձել է հայկական տարազին

17:21   13 հոկտեմբերի, 2015

Ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրվող «Модный приговор» հեռուստահաղորդումն իր հերթական թողարկման ժամանակ անդրադարձել է հայկական տարազի նրբություններին։

Հաղորդման հյուրը՝ «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ներկայացրել է հայկական ազգային տարազների առանձնահատկությունները, խոսել հայկական զարդանախշերի մասին եւ մանրամասնել, թե ինչպես են դրանք այժմ օգտագործվում ժամանակակից հագուստներում։

Նա հաղորդման ժամանակ ներկայացրել է կնոջ եւ տղամարդու 4 տարազ՝ Վասպուրականի, Կարինի ու Ուրֆայի ասեղնագործության տարրերով։

Լիլիթ Մելիքյանի խոսքով, հայերը միշտ հագուստի տակից կարմիր երկար շապիկ են կրել, քանի որ կարմիր գույնը պաշտպանիչ են համարել:



© NEWS.am STYLE