Ամերիկացի կատակերգու Ջիմմի Ֆելոնն իր շոուի եթերում ներառել է Ալլա Պուգաչովայի երգը

18:51   13 հոկտեմբերի, 2015

Հայտնի կատակերգու Ջիմմի Ֆելոնն իր The Tonight Show Starring Jimmy Fallon շոուի ընթացքում անդրադարձել է Ալլա Պուգաչովայի մի երգին՝ այն ներառելով իր հակավարկանիշի մեջ։

Ֆելոնն իր հաղորդման ընթացքում արդեն երկրորդ անգամ հիշատակում է ռուս աստղերին։ Անցյալ տարի կատակերգուն նմանակել էր Վալերի Լեոնտեւին՝ գլխին գանգրամազ կեղծամ դնելով ու դեմքին բնորոշ արտահատություն տալով։ Այս անգամ Ֆելոնը որոշել է հանդիսատեսին ծանոթացնել Ալլա Պուգաչովայի ստեղծագործական գործունեությանը։ Նկարահանման տաղավարում Ջիմմին միացրել է ռուս պրիմադոննայի երգը՝ «Ռոբինզոն» երգի անգլերեն տարբերակը՝ Superman-ը։

Մինչ հնչում էր Պուգաչովայի երգը, Ֆելոնը պարել է եւ ձեռքում պահել երգի սկավառակի կազմը։ Նշենք, որ Do Not Play վարկանիշային աղյուսակում հայտնվում են այն երգերը, որոնք Ֆելոնի կարծիքով չարժե լսել։



© NEWS.am STYLE