Հիլարի Քլինթոնը Քանյե Ուեսթին կառավարությունում պաշտոն է խոստացել

19:05   13 հոկտեմբերի, 2015

Ամռանը Քանյեն MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտնել էր 2020թ. ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։

Այսօր ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ Դեմոկրատական կուսակցության անունից առաջադրված Հիլարի Քլինթոնը, հանրահայտ ռեփերին կառավարությունում տեղ է խոստացել, եթե 2016թ. կայանալիք ընտրություններում ինքը հաղթանակ տանի, հաղորդում է NME-ն։

Հիլարին պատրաստ է հաղթանակի դեպքում Ուեսթին ինչ-որ պետական պաշտոն առաջարկել։ Քլինթոնը նշել է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն հայտնած ռեփերը հավանաբար պետք է սպասի, քանի որ ինքը պլանավորում է երկրորդ անգամ վերընտրվել այդ պաշտոնում։ «Դա կարող է լինել դեսպանի կամ նրա ընտրությամբ որեւէ այլ պաշտոն»,- ասել է Քլինթոնը։

Նա նաեւ հավելել է, որ պատրաստ է քննարկել փոխնախագահի պաշտոնում ցանկացած մեկի թեկնածությունը։



© NEWS.am STYLE