Պրեմիերա․ Մարտ Բաբայանի եւ Աննա Գալկինայի «Խելագարները» երգի հոլովակը

19:12   13 հոկտեմբերի, 2015

Երգիչ Մարտ Բաբայանը եւ երգչուհի Աննա Գալկինան ամռանը մեզ մոտ՝ Հայաստանում, տեսահոլովակ են նկարահանել «Խելագարները» երգի համար։ Մենք տեսահոլովակի նկարահանումներից կադրեր էինք ներկայացրել, այժմ ներկայացնում ենք ամբողջական տեսահոլովակը

Տեսահոլովակների ռեժիսորը Ժորա Մելոյանն է։

«Ես ու Աննան արդեն տասը տարի է՝ ընկերություն ենք անում։ «Խելագարները» երգը, որը մենք որպես զուգերգ ենք ձայնագրել, հենց մեր մասին է։ Քանի որ շատ խիտ գրաֆիկ ունենք, երեք տեսահոլովակ միաժամանակ ենք ձայնագրում», - ավելի վաղ ասել էր Մարտ Բաբայանը NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում։



© NEWS.am STYLE