Քլոե Քարդաշյանի ամուսինը կոմայի մեջ է. Քլոեն նրա կողքին է

11:35   14 հոկտեմբերի, 2015

NEWS.am STYLE –ը շարունակում է հետեւել Լաս Վեգասի հիվանդանոցում իրադարձությունների զարգացմանը: Ինչպես հայտնում է TMZ-ն, Քլոե Քարդաշյանի ամուսինը ՝ Լամար Օդոմը, դեռ կոմայի մեջ է: Քլոե Քարդաշյանը ժամանել է Լաս Վեգաս ու հիմա ամուսնու կողքին է:

Հիշեցնենք,որ Լամար Օդոմին՝ Քլոե Քարդաշյանի ամուսնուն ( փաստաթղթերով զույգը դեռ չի բաժանվել, չնայած ամուսնալուծությունն արդեն ընթացքի մեջ է) գտել են Նեվադայի մի ռանչոյում գործող անառականոցում:

Լամարն այդ «յուրահատուկ ռանչո» էր ժամանել շաբաթ ու երեք օր լիաթոք «զվարճացել էր» աղջիկների հետ: Ի դեպ, տեսնողներ են եղել, որ նա Վիագրայի խոտային փոխարինող է օգտագործել: 

35-ամյա բասկետբոլիստին ուղղաթիռով տեղափոխել են Լաս Վեգասի հիվանդանոց, որտեղ արհեստական շնչառության սարք են միացրել:



© NEWS.am STYLE