Ի՞նչ անել, որ զուգագուլպան չպատռվի

19:28   25 հոկտեմբերի, 2015

Ի՞նչ անել, որ զուգագուլպան չպատռվի։ Հարց, որը հետաքրքրում է բոլոր կանանց։ Ահա այն խորամանկ հնարքը, որը կօգնի ձեզ մեկընդմիշտ ազատվել այս խնդրից։

Daily Mail-ը, վկայակոչելով PureWow-ին, հայտնել է, որ պատռված զուգագուլպայի խնդրից խուսափելու համար հարկավոր է մինչեւ հագնելը սառեցնել այն։

Ի տարբերություն մանիկյուրի, որը սովորաբար օգտագործում են փոքրիկ պատռվածքի դեպքում (որպեսզի այն չտարածվի)՝ այս ոչ այնքան հայտնի հնարքը պետք է կիրառել մինչեւ զուգագուլպան հագնելը։

Այսպիսով, զուգագուլպան անհրաժեշտ է պահել սառը հոսող ջրի տակ, այնուհետեւ դնել պլաստիկ տոպրակի մեջ ու տեղափոխել սառնախցիկ։ Մեկ գիշեր այնտեղ թողնելուց հետո առավոտյան տոպրակը պետք է հանել սառնախցիկից եւ մեկ օր սպասել։

«Սառը ջերմաստիճանը դադարեցնում է մոլեկուլների շարժը եւ ուժեղացնում զուգագուլպայի մանրաթելերը»,- նշել է ոլորտի փորձագետ Դեւիդ Ռիգբայը։

 



© NEWS.am STYLE