Քանյե Ուեսթի հագուստի հավաքածուի աննորմալ գներն ապշեցրել են երկրպագուներին

11:02   30 հոկտեմբերի, 2015

Երեկ վաճառքում է հայտնվել Քանյե Ուեսթի ստեղծած հագուստը՝ այն նույն հավաքածուն, որը ռեփ երգիչը ներկայացրել էր Նյու Յորքում՝ Նորաձեւության շաբաթվա ընթացքում, Adidas–ի հետ համագործակցությամբ:


Պետք է նշել, որ երգչի երկրպագուները համացանցը հեղեղել էին մեկնաբանություններով, քննադատելով Քանյեի գնային քաղաքականությունը, քանի որ հագուստը չափազանց թանկ է:
Ոմանք իրենց մեկնաբանություններում հետեւյալն են նշում.


«Քանյե, ես սպասում էի նոր հավաքածուին, բայց չգիտեի, որ սվիտերը կարժենա այնքան, որքան բնակարանի մեկ ամսվա վարձը»


Կամ


«Քանյեն դժգոհ է Apple-ի ապրանքների հավելվածների գներից, իսկ իր գները դրանցից ցածր չեն»:


«Երկու հազար դոլար Ուեսթի պատառոտած սվիտերի համա՞ր: Ես ինքս իմն անվճար կպատառոտեմ»


Պետք է նշել, որ այն բուտիկում, որտեղ վաճառքի է դրվել Ուեսթի հավաքածուն, առավոտից հերթ էր գոյացել:

Հավաքածուն 24 ժամում գրեթե ամբողջությամբ գնվել էր: 


Որոշ երկրպագուներ էլ իրենց գնած հագուստներով լուսանկարվում էին բուտիկի ֆոնին: 

Ժիլետ՝ $545

Տաբատ՝ $575

Սվիտեր՝$1430

Պատռված սվիտեր՝ $2600

 

 

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Fwrd.com, Twitter, Getty, Barneys, Porter.com



© NEWS.am STYLE