Ռետրոսեքսուալի օրենսգիրք

19:13   4 նոյեմբերի, 2015

Ռետրոսեքսուալը եզրույթ է, որով մատնանշում են այն հետերոսեքսուալ տղամարդուն, որը կնոջ հետ հարաբերությունների վերաբերյալ ավանդապաշտ, ռոմանտիկ հայացքներ ունի:  Նա գեղեցիկ սիրահետում է ու միաժամանակ ի ցույց է դնում տղամարդկություն եւ նույնիսկ որոշ կոպտություն. 

1. Ռետրոսեքսուալը միշտ, անկախ կնոջ համաձայնությունից, վճարում է հանդիպման համար: 

2. Ռետրոսեքսուալը կնոջ առաջ բացում է դուռը:  Նույնիսկ այն տիկնանց, որոնք այդ  բառին համապատասխանում են սոսկ  նրա համար, որ իգական սեռի են: 

3. Ռետրոսեքսուալը գլուխ է հանում խնդիրներից: Լինի դա ծակ անիվ, տուն ներխուժած գող, թե տարերային աղետ: 

4. Ռետրոսեքսուալը ոչ միայն ինքն է կարմիր միս ուտում, այլեւ հաճախ ինքն է որսում կենդանուն: 

5. Ռետրոսեքսուալը չի անհանգստանում մինչեւ իննսուն տարեկան ապրելու մասին: Կարեւորը ոչ թե այն է, թե ինչքան երկար ես ապրում, այլ՝ ինչքան լավ: Եթե դու 90 տարեկան ես, բայց մինչեւ հիմա սիգար ես ծխում, խմում ես [լավ վիսկի, թույլ տուր գլուխ խոնարհել քո առաջ: Իսկ եթե մինչեւ հիմա սեքսով ես զբաղվում, ուրեմն Աստված ես:  

6. Ռետրոսեքսուալը կանանցից շատ չէ դիմահարդարման միջոցներ օգտագործում: Սուպերմարկետում կանանց պետք է մի քանի անգամ գնալ ու գալ էդպիսի անիմաստ ապրանքների առաջ: Ռետրոսեքսուալին մի փոքրիկ խանութը հերիք է: Ամենաշատը՝ երկուսը, եթե սափրվելու միջոցներն էլ հաշվենք: 

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE