VARDA-ն pole-dance-ի առցանց մարզումների շարք է թողարկել

11:03   12 նոյեմբերի, 2015

Pole-dance-ի աշխարհի չեմպիոն VARDA-ն վերջերս Մոսկվայում բացել է BURLESQUE by VARDA պարի դպրոցը, որտեղ աղջիկներին ձողի վրա պարելու զանազան հնարքներ է սովորեցնում։ Սովորել ցանկացողների, այդ թվում՝ հայուհիների թիվը բավականին մեծ է։ Սակայն դերասանուհու՝ Ռուսաստանի սահմաններից դուրս ապրող երկրպագուները բողոքում էին, որ իրենք հնարավորություն չեն ունենում այցելել VARDA-ի վարպետության դասերին։

Հենց այդ պատճառով Վարդանուշ Մարտիրոսյանը որոշել է էքսկլյուզիվ մարզումներ անցկացնել առցանց։ Այսուհետ Periscope հավելվածի շնորհիվ աշխարհի ցանկացած կետում պարել սովորել ցանկացողները կարող են դառնալ VARDA-ի pole-dance-ի դասընթացի մասնակիցը։

«Ինձ մոտ գաղափար է առաջացել. Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք առցանց դասընթացներ անցկացնենք երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։ Դիտեք ուղիղ հեռարձակումը իմ դպրոցից։ Այնտեղ ես կարող եմ պատասխանել ձեր հարցերին եւ տարբեր պարային հնարքներ ցուցադրել»։

Դասերն անցկացվելու են յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի։ Վարպետության դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել Periscope սոցիալական ցանցում եւ բաժանորդագրվել varda_varda! հաշվին։

Առաջին առցանց դասընթացն արդեն կայացել է։ VARDA-ն դասընթացից մի հատված տեղադրել է իր Instagram-ում։

Աղբյուրը՝ VARDA-ի մամուլի ծառայություն



© NEWS.am STYLE