Վլադիմիր Սպիվակովի կինը Փարիզի ահաբեկչություններից հետո փնտրում էր դուստրերին

14:15   14 նոյեմբերի, 2015

Հանրահայտ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի երեք դուստրերը Փարիզի ահաբեկչություններից հետո որոշ ժամանակ չէին կարողանում միանալ ընտանիքին, գրում է Super.ru-ն։

Սպիվակովի կինը բնակվում է Փարիզում, եւ ահաբեկչությունների մասին առաջին լուրերն իմացել է տանը։ Տագնապն ուժեղանում էր այն պատճառով, որ Սատի Սպիվակովայի երեք դուստրերն այդ պահին տանը չէին։ Մայրը կարողացել էր կապ հաստատել նրանց հետ, սակայն Եկատերինան, Տատյանան եւ Աննան տրանսպորտային կաթվածի պատճառով երկար ժամանակ չէին կարողանում տուն վերադառնալ։

«Ահաբեկչության պահին ես տանն էի։ Իհարկե մինչեւ ես չտեսա աղջիկներիս, տեղս չէի գտնում։ Բջջային կապ կար, բայց տաքսի չկար, ամեն բան շղթայված էր։ Ամենասարսափելին այն էր, որ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Մենք մինչեւ առավոտյան ժամը 3-4-ը չէինք քնել, փորձում էինք հասկանալ, թե արդյոք բոլոր ահաբեկիչներն են վնասազերծվել, քանի որ նրանք շրջում էին քաղաքում եւ անկանոն կրակում էին։ Փառք Աստծու, աղջիկներս արագ տուն հասան, աստված նրանց պահեց։ Նրանցից մեկի հետ մենք հիմա գործերով Լոնդոն ենք մեկնում։ Ես պետք է խաղամ ներկայացման մեջ։ Մեկնում են գնացքները, թե ոչ, կիմանանք կայարանում։ Իրականում դժվար է գիտակցել կատարվածը»,- ասել է դիրիժորի կինը Super.ru-ին։



© NEWS.am STYLE