Դալիթայի եւ Colors of Music բենդի «Երեքը` մեկում» նախագիծն ու երեկոյի անակնկալները (ֆոտոռեպորտաժ)

12:02   17 նոյեմբերի, 2015

Երեկ` նոյեմբերի 16-ին, երգչուհի Դալիթան Colors of Music բենդի հետ ներկայացրեց «Երեքը` մեկում» նախագիծը:

Միջոցառման սկզբում երգչուհին եւ բենդը ներկայացրեցին իրենց նոր տեսահոլովակը` «Crazy Generation» երգի հիման վրա:

Այնուհետեւ երիտասարդ երաժիշտները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, որի ընթացքում Դալիթան կատարեց թե՛ նոր երգեր, թե՛ համաշխարհային հիթերի cover տարբերակներ: Իսկ երեկոյի վերջում երգչուհին հյուրերին ներկայացրեց Welcome to Armenia նոր ձայնասկավառակը:

«Համագործակցության առաջարկը եղավ Դալիթայի կողմից: Քանի որ վերջերս լրացավ նրա 16-ամյակը, որոշեցինք մանկությանը հրաժեշտ տալ եւ մտնել ավելի հասուն կյանք: Որոշեցի, որ իրեն շատ կսազի պարային երաժշտությունը, որովհետեւ թե՛ լավ պարում է, թե՛ փայլում է իր բեմական հմայքով: Կարծում եմ` մեր երգարվեստին անհրաժեշտ են  Դալիթայի եւ Colors of Music Band-ի պես պայծառ երիտասարդ կերպարներ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը:

«Երեքը` մեկում» նախագծի մի մասնիկը լինելը մեծ երջանկություն է նաեւ Դալիթայի համար: Մեզ հետ զրույցում իտալական Verdinote մրցույթի հայազգի հաղթողը կիսվեց իր  ոգեւորությամբ.

«Մենք ցանկություն հայտնեցինք համագործակցել այս նախագծի շրջանակներում, քանի որ շատ հաճելի է աշխատել այսքան պրոֆեսիոնալ մարդկանց հետ: Կշարունակենք մեր երաժշտությամբ ներկայանալ տարբեր ակումբներում»:

Երեկոյի ընթացքում երգչուհին անակնկալներ ստացավ ինչպես ծաղիկների, այպես էլ` դիպլոմի տեսքով: «Հեքիաթֆիլմ» նախագծի հիմնադիր Նարինե Մնացականյանը Դալիթային շնորհեց հատուկ դիպլոմ` նախագծի հիմնը կատարելու համար:

Անակնկալներից զերծ չի մնա նաեւ Դալիթան: Երգչուհին եւ «Երեքը` մեկում» նախագծի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը տեղեկացրեցին դեկտեմբերին սպասվող հնարավոր համերգային ծրագրի մասին, այնպես որ` երգչուհու երկրպագուները մինչեւ տարեվերջ դեռ շատ կլսեն նրա անունը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի եւ Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE