Քոնան Օ’Բրայենը հայերեն է սովորում (տեսանյութ)

15:12   18 նոյեմբերի, 2015

Համաշխարհային ճանաչում ունեցող շոումեն Քոնան Օ’Բրայենի այցը Հայաստան նշանավոր իրադարձություն էր։ Քոնանի պաշտոնական կայքում աստիճանաբար հրապարակվում են հատվածներ երկար սպասված այս հաղորդումից։ Ժամեր առաջ մենք հնարավորություն ունեցանք տեսնելու, թե ինչպես էին հայտնի շոումենն ու իր օգնական Սոնան գնումներ կատարում հայկական շուկայում: Իսկ այժմ առաջարկում ենք դիտել, թե ինչպես է Քոնանը փորձում հայերեն սովորել։ Այս հարցում նրան օգնում է հայագիտության դասախոս Անահիտ Քեշիշյանը։  



© NEWS.am STYLE