Տղամարդկանց թու՞յլ կանայք են դուր գալիս

20:09   25 նոյեմբերի, 2015

Իրականում տղամարդկանց դուր են գալիս ուժեղ եւ ինքնավստահ կանայք։

Քանի որ ուժն ինքնին շատ գրավիչ է, իսկ երբ դրան գումարվում է նաեւ կանացիությունն ու գեղեցկությունը, այն դառնում է գայթակղության անթերի զենք: Իրեն հարգող տղամարդը ունակ է սիրահարվել միայն նման կնոջ, որին կարող է հարգել եւ միաժամանակ նրա կողքին իրեն հանգիստ զգալ: Իսկ դա հնարավոր է միայն ինքնավստահ կնոջ դեպքում, որը ներքուստ հանգիստ է ու գոհ ինքն իրենից ու իր կյանքից:

Կինը պետք է ոչ թե իր նյութական անկախությունը ցույց տա, այլ զգացմունքային ու հոգեբանական տոկունությունը, իմաստունությունն ու մեծահոգությունը: Տղամարդիկ չեն սիրում այն մետամորֆոզները, որոնք կատարվում են հսիրահարված կանանց հետ: Գեղեցիկ ու ինքնաբավ կանայք հանկարծ վեր են ածվում անվստահ, կաշկանդված հիմարիկների՝ մոռանալով, որ իրենց սիրել են որպես անկախ ու հաջողակ կանանց՝ իրենց յուրօրինակության եւ ուժեղ խառնվածքի համար:

Եվ այս ամենի պատճառն այն է, որ հասարակության մեջ տարածված տեսակետ կա, իբրեւ տղամարդուն դուր գալու համար պետք է լինել բարության ու ներողամտության մարմնավորում, նուրբ ու քնքուշ, զիջող ու մի քիչ էլ հիմար: Համապատասխան տղամարդու հետ ընտանիք կազմելու հույսով ու հեռանկարային հարաբերությունները կորցնելու վախից կանայք սկսում են ուրիշ մարդ ձեւանալ ու մոռանում են, որ հարաբերություններում պարտվում է նա, ով չափից շատ է խաղում ու ձեւանում: Իհարկե, ռոմանտիկ երեխայի դերը նույնպես երբեմն օգտակար է, հատկապես սիրահետումների շրջանում կամ երբ ուզում ես ինչ- որ բան խնդրել, տղամարդու սրտում պաշտպանի բնազդ ու հովանավորություն արթնացնել, բայց միաժամանակ պետք է հավատարիմ մնաս ինքդ քեզ՝ արժանի կին, ներքին համոզմունքներով, սեփական սկզբունքներով, ծրագրերով ու բարձր ինքնագնահատականով:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE