Հաճույքով եմ մարմնավորում իմ կերպարը. Արսեն Գրիգորյանը` «ԴոմիՆո»-ում նկարահանվելու մասին

11:21   19 նոյեմբերի, 2015

Դերասան եւ երգիչ Արսեն Գրիգորյանին հեռուստադիտողն այս օրերին հաճախ է հանդիպում «ԴոմիՆո» սիթքոմում: Ժպտադեմ եւ հումորով դերասանը ֆիլմում մարմնավորում է Արթուրին, որն իր լրջությամբ եւ սառը պահվածքով ճիշտ Արսենի հակապատկերն է:

NEWS.am STYLE-ը զրուցեց Արսեն Գրիգորյանի հետ` պարզելու, թե ինչպես ստացավ Արթուրին մարմնավորելու առաջարկն ու արդյոք չի պատրաստվում առաջիկայում հանդես գալ իրեն բնորոշ յուրահատուկ երգերով եւ տեսահոլովակներով:

«Երբ իմացա «Արմենիա» հեռուստատեսությամբ նկարահանվող նոր սիթքոմի մասին, առաջարկեցի իմ մասնակցությունը, այդպես ինձ բաժին հասավ Արթուրի կերպարը»,-մեզ հետ զրույցում նշեց երգիչ-դերասանը:

Խոսելով իր կերպարի մասին` Արսենը նշեց. «Կարեւորը այն ժպիտ առաջացնի հեռուստադիտողի մոտ: Ես հաճույքով եմ մարմնավորում այդ կերպարին»:

Ինչ վերաբերում է երգերին եւ տեսահոլովակներին` Արսենն այդ ոլորտում դեռեւս չի շտապում հանդես գալ նորություններով. «Դադարս պայմանավորված է այլ աշխատանքներ իրականացնելով, բայց առավել պայմանավորված է նրանով, որ այս պահին չկա մի զգացողություն, որը երգի միջոցով կարող եմ մատուցել»,-մեզ հետ զրույցում ասաց դերասանը:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE