Քիչ էր մնում կորցնեի գիտակցությունս. Եվա Ռիվաս

11:55   19 նոյեմբերի, 2015

Երգչուհի Եվա Ռիվասը, որը մոտ մեկ ամիս առաջ գրազ էր եկել իր ընկերներից մեկի հետ, որ կնիհարի 19 կիլոգրամով, Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել եւ գրել, որ այլեւս չի կարողանում շարունակել մարզվել եւ դիետա պահել, քանի որ կորցրել է իր ամբողջ ուժերը.

«Մի քանի օր առաջ քիչ էր մնում մարզվելիս կորցնեի գիտակցությունս։ Առավոտյան հազիվ էի արթնանում։ Թվում է՝ դիետան նորմալ է, քնի պակաս չունեմ եւ ամեն ինչ ճիշտ եմ անում, բայց վերջին շրջանում միանգամից այդքան ավելորդ քաշ կորցնելը ինձ ուժասպառ է արել։ Ես 99% պարտվելու եմ գրազը, քանի որ վերջին մեկ ու կես շաբաթվա ընթացքում անդադար մարզվում եմ։ Շնորհակալ եմ ընկերոջս ինձ խթանելու համար, բայց այլեւս չեմ կարող։ Ես կբերեմ քո նվերը»,- գրել է երգչուհին։

 



© NEWS.am STYLE