Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 20 մլն դոլարով վաճառում են Բել Էյրի իրենց առանձնատունը

15:02   20 նոյեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանը ու Քանյե Ուեսթը Բել Էյրի իրենց առանձնատունը վաճառում են 20 մլն դոլարով, հայտնում է TMZ-ը: Ամուսիններն առանձնատունը գնել էին 9 մլն դոլարով 2013-ին, 2 մլն դոլար ծախսել են հարդարման համար, իսկ հիմա էլ որոշել են ջեք փոթ շահել:

Հայտնում են, որ առանձնատունն արագ կվաճառվի, քանի որ այն լավ տեղում է գտնվում ու բացի դրանից Ուեսթի ու Քիմի անուններն էլ դեր կկատարեն՝ չնայած վերջիններս այնտեղ երբեւէ չեն ապրել:



© NEWS.am STYLE