Սթիվ Ջոբսի վերջին խոսքերը

19:18   27 նոյեմբերի, 2015

Սթիվ Ջոբսի վերջին խոսքերը...

«Ես հասել եմ հաջողության գագաթնակետին գործնական աշխարհում: Ուրիշների աչքերում իմ կյանքը հաջողության մարմնավորում է: Սակայն աշխատանքից բացի ես շատ քիչ ուրախություն ունեմ: Ի վերջո հարստությունն ընդամենը կյանքի իրողություն է, որին ես սովորել եմ:

Այս պահին, երբ հիվանդ եմ ու գամված անկողնուն, ես հետ եմ նայում իմ կյանքին ու հասկանում եմ, որ ամբողջ փառքն ու հարստությունը, որով ես այդքան հպարտանում էի , իմաստազրկվել են մոտալուտ մահվանից առաջ:

Մթության մեջ, երբ նայում եմ կենսաապահովման սարքերի արձակած կանաչ լույսին ու լսում դրանց մեխանիկական ձայնը, մահվան շունչն ինձ ավելի մոտ է թվում...

Հիմա ես գիտեմ, որ երբ  բավականաչափ հարստություն  կուտակելուց հետո մենք պետք է կյանքում բոլորովին ուրիշ հարցադրումներ անենք, որոնք հարստության հետ ոչ մի կապ չունեն ...

Պետք է ավելի կարեւոր մի բան լինի՝ գուցե հարաբերությունները, գուցե արվեստը, գուցե երիտասարդության երազանքները ... երբ անդադար հարստության ես ձգտում, վեր ես ածվում խամաճիկի, ինչը նաեւ ինձ հետ կատարվեց:

Աստված մեզ զգացմունքներ է տվել, որպեսզի իր սերը փոխանցի յուրաքանչյուրին, ու հարստության կապակցությամբ որեւէ պատրանք պետք չէ ունենալ:

Այն հարստությունը, որը ես վաստակել եմ իմ կյանքում, չեմ կարող տանել ինձ հետ:

Ես ինձ հետ կարող եմ վերցնել միայն այն հիշողությունները, որոնք սիրո արտահայտությունն են:

Ահա իսկական հարստությունը, որը պետք է ուղեկցի ձեզ, ձեզ ուժ ու լույս տա՝ առաջ շարժվելու համար:

Սերը կարող է հազարավոր մղոններ կտրել-անցնել: Կյանքը սահման չունի: Գնացեք այնտեղ, որտեղ ուզում եք գնալ: Հասեք այն բարձունքներին, որոնց ուզում եք հասնել: Դա ձեր սրտում է ու ձեր ձեռքերում:

Աղբյուր՝ Creu



© NEWS.am STYLE