VARDA-ն «На высоте» ամսագրում՝ Հոլանդիայի ռուսալեզու բնակչության համար

12:11   21 նոյեմբերի, 2015

2009-ին VARDA-ն դարձել է pole-dance-ի աշխարհի չեմպիոն՝ ստանալով այդ բարձր տիտղոսը հենց Նիդեռլանդներում: Հոլանդիայի ռուսալեզու բնակչության համար նախատեսված այս ամսագիրը որոշել է մի քանի հարց տալ հայուհուն՝ Ամստերդամից նրա տպավորությունների ու հաղթանակի զգացողությունների մասին:

Այն հարցին՝ արդյոք pole-dance –ը կանանց օգնում է տղամարդկանց գայթակղելու հարցում, պարուհին պատասխանել է .

«Ցանկացած պար դրական է ազդում կնոջ վրա՝ նրան դարձնելով ավելի նրբագեղ: Իհարկե, տղամարդիկ ուշադրություն են դարձնում գեղեցիկ քայլվածքով, լավ կեցվածքով ու վստահ հայացքով կանանց վրա: Իսկ ձողի վրա պարելն օգնում է բացահայտել հենց այդ հատկանիշները: Բացի այս ամենից, աղջիկները որոնք զբաղվում են ձողապարերով, շատ ուժեղ են, քանի որ կարողանում են բարդ մարմնամարզական հնարքներ անել: Ամուսնանալով նման աղջկա հետ՝ դուք չեք սխալվի: Նա կկարողանա սուպերմարկետից ծանր փաթեթներն ինքնուրույն տուն հասցնել (ծիծաղում է):

Նյութը՝ պարուհու մամուլի ծառայությունից

 

 

 



© NEWS.am STYLE