Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից 1 մլն դոլար արժողությամբ նվեր է խնդրել

13:13   21 նոյեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանը KimKardashianWest.com կայքում ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, հատուկ push present նվեր է խնդրել երեխայի ծննդյան կապակցությամբ:

«Երբ ես երեխա ունենամ, Lorraine Schwartz-ի ադամանդյա շղթա եմ ուզում նվեր ստանալ: Մենք՝ կանայք, կրում ենք հղիության ամբողջ ծանրությունը, մենք արժանի ենք նվերի»,- գրել է Քիմը:

Ինչպես նշել է Daily Mail-ը, այդ շղթան էժան չէ, այն արժե ոչ ավել, ոչ պակաս՝ 1 մլն դոլար:

Հավելենք, որ այդ նույն ապրանքանիշը ժամանակին պատրաստել էր Քիմի ամուսնական մատանին, որը մոտավորապես 5 մլն դոլար արժեր:



© NEWS.am STYLE