Ադելը ցնցել է բոլորին՝ ծպտված մասնակցելով «Ադելի նմանակները» շոուին

14:24   21 նոյեմբերի, 2015

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Նյու Յորքում Ադելը ներկայացրել է իր նոր «25» ալբոմը: Եվ մինչ ամերիկացիները նրա ձայնն էին վայելում համերգի ժամանակ, BBC –ով ցուցադրում էին «Ադելի նմանակները» շոուի տեսագրությունը:

Ըստ նախագծի մտահաղացման՝ իրենց ոճով, ձայնով ու տեսքով Ադելին նման մի քանի կին պետք է բրիտանացի երգչուհու երգերը կատարեին, սակայն մրցույթի մասնակիցների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց շարքերում կարող է լինել նաեւ իրական Ադելը, որը Ջեննի անվան տակ վերջինն էր ելույթ ունեցել ու ապշեցրել իր երկրպագուներին:

Աղբյուր՝ Just Jared



© NEWS.am STYLE