Ինչպե՞ս բացահայտել ամուսնու դավաճանությունը

21:04   28 նոյեմբերի, 2015

Կասկածելով սիրելի ամուսուն դավաճանության մեջ՝ կինն ավելի կասկածամիտ է դառնում, սակայն իր հարցերի պատասխանն այդպես էլ չի ստանում: Անորոշության մեջ ապրել եւ մշտապես տանջվել կասկածներից անտանելի է: Ահա մի քանի գործնական խորհուրդ, թե ինչպես «բռնացնել» դավաճանությունը:

1. Առաջին հերթին, եթե սիրելիին կասկածում եք դավաճանության մեջ, պետք է հանգիստ, խաղաղ ուսումնասիրեք նրա հագուստը: Ուշադիր կնոջ աչքից չի վրիպի ո՛չ շրթներկի հետքը, ո՛չ երկար մազը, ո՛չ էլ կասկածելի օծանելիքի բույրը՝ էլ չասած տարատեսակ նամակների կամ կանացի իրերի մասին, որոնք ձեզ չեն պատկանում:

2. Սակայն հագուստի խուզարկությունը միայն սկիզբն է: Շատ ավելի հետաքրքիր է փորփրել նրա հեռախոսը: Հենց հեռախոսի ուսումնասիրությունը պետք է լինի գլխավոր նպատակը, քանի որ կարելի է կարդալ ոչ միայն հաղորդագրությունները եւ նոթատետրում արած գրառումները, այլ նաեւ ուսումնասիրել զանգերը: Չպետք է մտածել, որ նոր սիրուհուն թաքցնելով  մեկ այլ անվան տակ, ձեր կինը երբեք չի գտնի նրան: Ելքային կամ մուտքային զանգերը նայելով՝ ցանկացած կնոջ մոտ հարց կառաջանա, թե ինչու է ամուսինը մեկ ամիս շարունակ օրը 3 անգամ այդ նույն համարին զանգում: Ամեն դեպքում ցանկացած կասկածելի հեռախոսահամար պետք է ստուգել, զանգել եւ համոզվել, որ հեռախոսն իրոք տղամարդ է վերցնում:

3. Ժամանակակից հեռախոսների ի հայտ գալով՝ տղամարդիկ դադարել են իրենց վարկաբեկող բաները պահելը համակարգիչներում կամ նոթբուքներում: Սակայն դա չի նշանակում, որ դրանք գաղնտազերծելը անհնար է դարձել: Սոցիալական ցանցերի ծածկաբառը իմանալով՝ կարելի է նայել նրա ընկերների ցուցակը, կարդալ նամակները: Բացի այդ, յուրաքանչյուր բրաուզեր ունի «պատմություն» բաժինը, որը ցույց է տալիս, թե տերը վերջին անգամ որ կայքերն է այցելել:  Այդ տեղեկությունը քիչ հետաքրքիր բաներ չի պատմի: Վերջին հաշվով համակարգչի վրա կարող են լինել ICQ, WhatsApp եւ այլ ծառայություններ, որոնցում կարող են լինել հետաքրքիր նամակագրություններ:

4. Ամուսնու ավտոմեքենան եւս մեկ կետ է, որին պետք է ուշադրություն դարձնել անհավատարմությունը բացահայտելու համար: Հնարավոր է, որ հենց այնտեղ է նա սիրուհու հետ առանձնանում: Կարեւոր է ոչ միայն փորփրել դարակները, այլ նաեւ նստատեղերի տակը եւ դրանց վրա: Հնարավոր է, որ նստատեղերից մեկի տակ գլորված լինի կանացի շրթներկ, զարդ կամ օծանելիք:

Աղբյուրը՝ Klubber



© NEWS.am STYLE