«Մանկական Եվրատեսիլ-2015». Հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

17:58   21 նոյեմբերի, 2015

«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայները հեռուստադիտողի քվեարկության արդյունքների հետ կազմելու են տվյալ մասնակցի վերջնական միավորը:

Այսպիսով, Հայաստանի ազգային ժյուրիի կազմում այս անգամ ընդգրկված են Արթուր Ասատրյանը, Ինգա Արշակյանը, Էմմա Ասատրյանը, Ալլա Լեւոնյանն ու Էրիկ Կարապետյանը։

 

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2015» մրցույթի եզրափակիչ համերգը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 22։30-ին։ Հայաստանի պատվիրակ 12-ամյա Միկան ելույթ կունենա 11-րդ համարի ներքո։ 



© NEWS.am STYLE