«Մանկական Եվրատեսիլ 2015». Երկրպագուները Միկայի համար խելահեղ հանդիպում են կազմակերպել «Զվարթնոց» օդանավակայանում (ֆոտոռեպորտաժ)

10:11   23 նոյեմբերի, 2015

«Մանկական Եվրատեսիլ 2015» երաժշտական մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Միկան երեկ՝ նոյեմբերի 22-ին, վերադարձել է Երեւան: Ու թեեւ Մոսկվայի չվերթը ուշացավ շուրջ կես ժամով, տաղանդավոր արտիստի բազմաթիվ երկրպագուները (նկատենք՝ ամենատարբեր տարիքի) համբերատար սպասում էին նրա հայտնվելուն:

Հենց որ Միկան իր Love երգի հնչյունների ներքո հայտնվեց «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում, նրան մարդիկ դիմավորեցին փուչիկներով, պաստառներով, ծաղիկներով ու նվերներով, իսկ մեր տեսախցիկն արձանագրեց տեղի ունեցողը:

«Մրցույթը շատ բարդ էր, բոլոր մասնակիցներն էլ շատ ուժեղ էին: Ես կարծում եմ, որ Մալթան արժանի էր հաղթանակի, իսկ ես ուրախ եմ, որ երկրորդ տեղը զբաղեցրի»,-նշել է Միկան եւ շնորհակալություն հայտնել երկրպագուներին իրեն աջակցելու համար:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE