Կենդանակերպի նշանների ամենաուժեղ կողմերը

21:15   26 նոյեմբերի, 2015

Յուրաքանչյուր մարդու աստղերն ի ծնե պարգեւում են իրենց գերբնական ուժ։ Իսկ դու գիտե՞ս, թե որն է ամենաուժեղ կողմերը։

Խոյեր՝ ամենակրքոտ նշանը

Նրանց զարմանալի էներգետիկան ձեզ կառաջնորդի դեպի սիրային փոթորիկ: Իրենց խարիզմայի շնորհիվ նրանք կարողանում են այնպես անել, որ բոլորը սիրահարվեն իրենց: Բացի դրանից Խոյերը համարվում են լավագույն սիրեկանները:

Ցուլեր՝ սննդի ամենամեծ գիտակները

Այո, այո, տոնական տորթի վրայի միակ բալը հենց Ցուլերը կուտեն: Պարզապես նրանք սովոր են ստանալ լավագույնը եւ իրենց կյանքը այլ կերպ չեն պատկերացնում: Դա դրսեւորվում է նրանց կյանքի բոլոր բնագավառներում՝ սննդի, սիրո մեջ, տանը, զուգընկերների հարցում, մի խոսքով այն ամենում, ինչը վերաբերում է Ցուլերին:

Երկվորյակ՝ ամենաինտելեկտուալ նշանը

Այո, գուցե ինչ-որ մեկը նրանցից շատ բան գիտի, բայց ահա կյանքում իրենց գիտելիքները կիրառելու ունակությունը բնորոշ է հենց Երկվորյակներին: Նրանք իրենց շրջապատում են տեղեկությունների ու կապերի զանազան հոսքերով՝ իրենց այդ տեղեկատվական դաշտում զգալով ինչպես ձուկը ջրում։

Խեցգետին՝ ամենազգացմունքային նշանը

Այնուամենայնիվ նրանց համար ավելի հեշտ է զգացմունքներն իրենց ներսում պահել՝ ասես փակվելով իրենց սեփական պատյանում, ինչի պատճառով էլ շատերը նրանց ճգնավորի տեղ են դնում: Բայց իրականում նրանք նուրբ, զգայուն ու զգացմունքային էակներ են։

Առյուծներ՝ ամենաինքնասիրահարված նշանը

Իհարկե այս բառի լավ իմաստով: Չէ՞ որ նա, ով ինքն իրեն չի սիրում, ունակ չէ սիրել նաեւ ուրիշին: Հիշեք այդ մասին, երբ շփվում եք Առյուծի հետ, ու եթե նա Ձեր նկատմամբ համակրանք է դրսեւորում, վստահ եղեք, որ դա անկեղծ է:

Կույսեր՝ ամենահավատարիմ նշանը

Այս նշանի ներկայացուցիչները իրենց զուգընկերոջն ընտրում են ամբողջ կյանքի համար: Եվ այդ ամենի պատճառը նրանց բծախնդրությունն է, որը նրանք պյոյեկտում են նաեւ իրենց անձնական կյանքի վրա: Նրանք երկար են փնտրում իրենց կեսին ու երբ գտնում են՝ մինչեւ կյանքի վերջ հավատարիմ են մնում նրան:

Կշեռք՝ ամենամարդամոտ նշանը

Այս նշանի ներկայացուցիչները էքստրավերտներ են՝ այս բառի ամենավառ դրսեւորումով: Նրանք ատում են մենությունը: Եվ Կշեռքների համար լավագույն նվերը ինչ-որ մեկի հետ սրտանց զրուցելն ու ժամանակ անցկացնելն է:

Կարիճ՝ ամենանենգ նշանը

Կա մի հին ասացվածք՝ Աստված չանի նեղացնեք Կարիճին: Եվ այս տխուր փառքին նրանք արժանացել են ոչ պատահաբար: Պարզապես եթե նրանք որոշեն վրեժխնդիր լինել, ապա կանեն դա մինչեւ հաղթական ավարտ:

Աղեղնավոր՝ ամենագեղեցիկ նշանը

Իրենց բնածին հիասքանչ տեսքի ու իրենց խնամելու կարողության շնորհիվ Աղեղնավորները ստացել են Կենդանակերպի ամենագեղեցիկ ներկայացուցիչների կոչումը:

Այծեղջյուր՝ ամենանպատակասլաց նշանը

Ի տարբերություն Կենդանակերպի մյուս ինքնավստահ նշանների, Այծեղջյուրները իրենց նպատակին հասնելու համար առաջին հերթին օգտագործում են իրենց ուղեղն ու ռազմավարական մտածելակերպը: Բոլոր ժամանակներում նրանք եղել են տաղանդավոր հրամանատարներ ու պետական կառավարիչներ: Եվ նույնն էլ հիմա:  

Ջրհոս՝ ամենահանճարեղ նշանը

Այս նշանի կարգախոսն է՝ Ծուլությունը առաջընթացի շարժիչն է: Եվ որպեսզի ավելորդ անգամ իրենք իրենց չծանրաբեռնեն, Ջրհոսները կատարելագործում են, հեշտացնում ու արդիականացնում կամ պարզապես փոխում այն ամենը, ինչով զբաղվում են: Նրանք ամենահանճարեղ ու տաղանդավոր մարդիկ են, որոնք կերտում են մարդկության ապագան:

Ձկներ՝ ամենաուժեղ

Եվ պետք չէ զարմանալ: Չնայած սենտիմենտալությանն ու զգայուն ներաշխարհին՝ Ձկները կարողանում են սպասել հարմար պահի ու ձգտում են արդյունքի: Եվ սովորաբար հասնում են իրենց նպատակին: Ձկները ասես ուռենի լինեն՝ նրանք ճկվում են քամուց, բայց երբեք չեն կոտրվում:

Աղբյուր՝Creu

 



© NEWS.am STYLE