Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է հարբած վիճակում շոուին ներկայանալը

16:12   24 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 21-ին ռուս հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան մասնակցել է НТВ հեռուստաընկերությամբ ցուցադրվող «50 оттенков. Белова» հաղորդման նկարահանումներին։ Սակայն բալետի պարուհին ոգելից խմիչքի ազդեցության տակ էր ներկայացել, քանի որ եթերում չէր կարողանում նորմալ շարադրել մտքերը ու բազմիցս ընդհատում էր իր խոսքը:

Վոլոչկովան մեկնաբանել է իր նման վարքագիծը:

Նա խոստովանել է, որ հոգեկան ծանր ապրումներ ուներ, դրա համար էլ մի քիչ խմել էր: Պարուհին նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր բարոյապես աջակցել են իրեն:

«Այո, երեկ ես հոգեկան ծանր ապրումների մեջ էի: Շնորհակալ եմ աջակցության համար: Պատահում է ... Երեկվա ապրումներս արդեն անցյալում են: Շնորհակալ եմ ձեզ»,- գրել է Նաստյան իր Instagram-ում:



© NEWS.am STYLE