«Վամպրիր օրագրերը». Առեղծվածային պատմությունը շարունակվում է առանց Էլենայի

17:19   24 նոյեմբերի, 2015

Բոլոր նրանց, ովքեր դեռ չեն դիտել «Վամպիրի օրագրերը» հանրահայտ հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանը, քանի որ կարծում են` ֆիլմը հետաքրքիր շարունակություն չի կարող ունենալ առանց գլխավոր հերոսուի Էլենայի, տեղեկացնենք, որ հեռուստաշոուն ունի սցենարային նոր լուծումներ եւ անհավանական պատմություններ:

Ինչպես պարզ դարձավ նախորդ եթերաշրջանի ավարտին` Ստեֆան եւ Դեյմոն Սալվատորեների մայրը` Լիլին ողջ է: Սակայն ներկայում նա իր համար նոր զավակներ է գտել` հանուն որոնց պատրաստ է պայքարել հարազատ որդիների դեմ:

Դեյմոնն ու Ստեֆանը, իհարկե, չեն կարող թույլ տալ, որ Միսթիք Ֆոլս ժամանած նոր հրեշներն իրենցով անեն ամբողջ քաղաքն ու ոչնչացնեն բնակիչներին: Տղաները դուրս են գալիս սեփական մոր դեմ:

Իսկ սիրային ողբերգությունից գլուխը կորցրած Ալարիքը որոշում է հոգիներ պարունակող քարի միջոցով կենդանացնել հարսանիքի օրը սպանված կնոջը` Ջոին: Սակայն երանի ամեն ինչ այդքան հեշտ լիներ…

Ջոին Ալարիքը չի կարողանում վերադարձնել, բայց փոխարենը ուսուցչի կյանքում նոր հույս է հայտնվում, որին կենդանություն կարող է տալ միայն Քերոլայնը…

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE