Ադելը Ջիմ Ֆելոնի շոուին կատարել է Water Under the Bridge երգը

16:39   24 նոյեմբերի, 2015

Ադելը Ջիմ Ֆելոնի The Tonight Show Starring Jimmy Fallon շոուի ընթացքում կատարել է իր նոր հիթը` Hello-ն, ինչպես նաեւ նոր սինգլը` When We Were Young-ը։

Վերլուծաբանները ենթադրում են, որ բարձր վարկանիշ ունեցող հեռուստահաղորդմանը մասնակցելով` Ադելը կկարողանա խթանել իր նոր «25» ալբոմի վաճառքը:

Նշենք, որ առաջին երկու օրվա ընթացքում բրիտանացի երգչուհին ձայնասկավառակի մոտ  1,9 միլիոն օրինակ է վաճառել:



© NEWS.am STYLE